Պատանդառված երեխան ազատ է արձակվել

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով երեխաներին և աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է: Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ 3-ամյա երեխան ողջ-առողջ է:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ավելի ուշ պատանդները ազատ են արձակվել, բացի մեկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել