Մանկապարտեզում պատանդ է մնացել մեկ երեխա

Արմավիրում պատանդ վերցված մանկապարտեզի աշխատակիցները և երեխաները ազատ են արձակվել, բացի մեկից: Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ  այս պահին բանակցությունները դեռ շարունակվում են, դանակով ներս խուժած տղամարդը չի հայտնում իր պահանջները:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ավելի ուշ պատանդները ազատ են արձակվել, բացի մեկից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել