Ազգային ժողովում մեկնարկում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Սպասվում է, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը, իսկ Կենտրոնական բանակի նախագահ Արթուր Ջավադյանն էլ՝ նախագծի մասին եզրակացությունը։ Տարբեր գերատեսչություններ ներկայացնելու են նաև իրենց ոլորտին հատկացվող գումարների մասին։

Քննարկումների մեկնարկին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Բյուջեի նախագծի շուրջ քննարկումները մինչև նոյեմբերի 10 –ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասը, նախորդ տարվա համեմատ ավելացել է 97 մրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն: Բյուջեի նախագծով դեֆիցիտը կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար: Ինչպես նաև  նախատեսվում է 4,5 % տնտեսական աճ: Նշվել է նաև, որ հաջորդ տարի չեն ավելանալու կենսաթոշակներ ու աշխատավարձեր։

Բյուջեի նախագիծը քննադատել են ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առանձին պատգամավորներ, սակայն նրանց դիրքորոշումը հայտնի կդառնա քննարկումների արդյունքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել