Հոսանքազրկում Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:30-16:30 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի նրբ. 3/2 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 13/6, 15, 34, 55 շենքերը, թիվ 198 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները, Նորք-Մարաշ համայնքի՝ Արմենակյան փ. 227, 234 բնակելի շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Ազգային Անվտանգության ծառայության շենքը,

Արարատի մարզի՝

10։00-13։00 Արալեզ և Վարդաշատ գյուղերը մասնակի,

10։00-14։00 Արարատ քաղաքի Չարենցի, Խանջյան, Աղբյուր Սերոբի, Շահումյան փողոցները մասնակի,

10։30-16։00 Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցը մասնակի,

14։30-16։00 Արմաշ գյուղը մասնակի,

Շիրակի մարզի՝

11։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ, Սիզավետ համայնքները,

Տավուշի մարզի՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե, Ուսանողական փողոցները, Սայաթ-Նովա, Մյասնիկյան փողոցները և Թբիլիսյան խճուղին մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել