Ավանում 34 ժամով գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 08:30-ից մինչեւ հոկտեմբերի 31-ի ժամը 18:30-ը դադարեցվելու է Ավան վարչական շրջանի բոլոր գազասպառող բնակիչ բաժանորդների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը կվերականգնվի հոկտեմբերի 30-ին:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ և Արտավազդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել