Երեք զինվորականների մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ պաշտոնատար անձի

Ռուբեն Մանուչայանը N զորմասում պաշտոնատար անձ է: Նա չարաշահելով իր դիրքերը՝ Հ.Խ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար 2016 թվականին իր աշխատասենյակում կաշառք էպահանջել: Այս մասին ասվում է մեղադրաան եզրակացության մեջ:

Պահանջվող գումարը նրա ամսեկան բավարարման կեսն է եղել, բայց, օրեր անց, այդ գոմարի փոխարեն Մանուչայանը  պահանջել է այլ անձանց՝ կենտրոնի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող: Նա ստացել է անվադողրը, որոնք կազմել են շուրջ 117 հազար դրամ:

Բացի այդ, մեկ այլ զինվորականի օգտին՝ պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու հարցում նպաստելու համար նրանից կաշառք է ստացել:  Այն կազմել է 250 հազար դրամ:

Մանուչյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաև երկու զինծառայողներին՝ պաշտոնյայի հրամաններին նպաստելու համար:

Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Գորիսի դատարանում: Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Սարգսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել