Կեղծ ատեստատ՝ դեսպանատուն ներկայացնելու համար. մեղադրվում է ԿԳՆ աշխատակից

Ամբաստանյալի աթոռին է ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը՝ Սամսոն Սահակյանը և ևս երկու անձ:

Մեղադրական եզրակացության համաձայն նա՝ պաշտոնն օգտագործելով, իր խնամու Խ.Պ.-ի կնոջը միջնակարգ կրթության ատեստատ տրամադրելու համար շահագրգռել է նրան: Պաշտոնյան համոզել է Խ.Պ.-ն և որպես կաշառք ստացել է 1500 ԱՄՆ դոլար (մոտ 715 հազար դրամ): Գումարը ստացել է 2016թ. հունիսին: Կինը՝ Ա.Խ.-ն ունեցել է 8-ամյա կրթություն, իսկ ԿԳՆ պաշտոնյան չունենալով ատեստատ տրամադրելու լիազորություններ՝ կեղծ ատեստատ է տվել: Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ գրավը:

Մեղադրանք է առաջադրվել նաև ամուսնիններին, կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ ստանալու համար, որը ներկայացրել են ԱՄՆ դեսպանատուն: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Նշենք նաև, որ որպես իրեղեն ապացույց է հանդիսացել ու ապպացույցների սենյակում պավել կեղծ ատեստատը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել