Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 01-02-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել