Այրվում է Գեղակերտ գյուղի տներից մեկը

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:03-ին:

Ամբողջությամբ այրվել են Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկի ննջասենյակը՝ գույքով, առաստաղը (մոտ 15 քմ) և հատակը՝ մասամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել