Թուրքիայում ադրբեջանական համալսարան կբացվի

Թուրքիայում ծրագրվում է բացել ադրբեջանական համալսարան: Այս մասին հայտնում է apa.az լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի կրթության հարցով խորհրդական Աբդուլգաֆուր Բոյուքֆըրաթն տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հանդես են եկել Թուրքիայում համալսարան ստեղծելու նախաձեռնությամբ:

Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցություններ են տարվում: «Հավատում ենք, որ Թուրքիայում ադրբեջանական համալսարան ստեղծելու հարցը դրական լուծում կստանա: Միաժամանակ Թուրքիայում գործող  Լուսավորչական հիմնադրամի միջոցով հնարավոր է Ադրբեջանում ստեղծել թուրքական համալսարան: Ադրբեջանական բուհերում ուսում են ստանում մեծ թվով թուրք ուսանողներ: Նրնաց թիվը գնալով մեծանում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել