Գլոբալ Յուգրեդ ծրագրի հայտերը սկսվում են. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ շուտով սկսվելու է Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիր համար հայտերի ընդունումը:

«Ցանկանո՞ւմ եք յուրահատուկ փորձառություն ունենալ Միացյալ Նահանգներում, դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և այդպիսով ձեռք բերել հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հարմարվել նոր միջավայրերին և ոչ միայն: Ձեր 18 տարին լրացել է և Դուք բակալավրիատի առկա հոսքի ուսանող եք, ով ավարտել է համալասարանի առնվազն մեկ կիսամյակ: Եթե այո, ապա Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Ձեզ համար է: Հայտերի ընդունումը սկսվում է 2017թ. նոյեմբերի 1-ին և ավարտվում է 2017 թ. դեկտեմբերի 31-ին: Բաց մի՛ թողեք դիմելու հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության ամբողջական տարբերակն ու դիմումի ձևը կարող եք գտնլ այստեղ՝ https://www.usa.am/cms/announcements.php Իմացեք ավելին UGRAD-ի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ www.worldlearning.org/ugrad #UGRADArmenia

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել