Օդի ջերմաստիճանը նվազում է, անձրև և ամպրոպ է սպասվում

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ hանրապետության տարածքում hոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում,  հոկտեմբերի 30-31-ն արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, հոկտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            25.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -4.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           10.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել