Նորություններ

Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C:

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+200C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-70C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+180C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20 0C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև      0…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):

Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+100C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+70C, լեռնային շրջաններում` +1…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+220C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+200C, լեռնային շրջաններում` +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+20C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5 0C, լեռնային շրջաններում` -7…-120C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+180C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -3…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):

Սևանա լճի 2017թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 15…170C, որը բարձր է եղել նորմայից 3…4 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 1-ին և 6-ին՝ +28…+310C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 5…7 աստիճանով:

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 26-ին և 30-ին՝ 1…50C, երբ օրական միջին ջերմաստիճանի շեղումը նորմայի նկատմամբ կազմել է համապատասխանաբար նորմայից բարձր՝ 0-3 աստիճանով և նորմայից ցածր՝ 1…2 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 35-85%:

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 86%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 18.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 59%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 177.0 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 112%:

Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 12 սմ-ով և կազմել` 1900.53մ:

Ջրային հաշվեկշռի

տարրերը

Ը ն դ ա մ ե ն ը (մլն. մ3)
Ըստ տասնօրյակների ամսվա ընթացքում
1 2 3
 ՄՈՒՏՔ
Լիճը թափվող գետերով 8.69 8.95 9.63 27.27
Արփա – Սևան  թունելով 0.00 0.00 0.00 0.00
Տեղումները լճի մակերևույթի վրա 0.30 0.10 18.0 18.4
Ստորերկրյա  հոսք 2.60 2.60 2.60 7.80
Ստորերկրյա հոսք Արփա-Սևան թունելով 0.91 0.92 0.92 2.75
Ընդամենը 12.50 12.57 31.15 56.22
ԵԼՔ
Հրազդան գետով 12.3 6.83 0.00 19.13
Գոլորշացում լճի մակերևույթից 55.8 58.8 62.4 177.0
Ստորերկրյա հոսք 0.40 0.40 0.40 1.20
Ընդամենը 68.50 66.03 62.80 197.33
Կուտակում  (նվազում) -51.0 -65.0 -38.0 -154.0
Բացարձակ անկապք -5.00 11.54 6.35 12.89
Հարաբերական անկապք % 7.3 14.9 9.2 6.1
Բնութագրեր Լճի մակարդ. մ Լճի մակերեսը.կմ2 Լճի ծավալը. կմ3
Ամսվա առաջին օրը 1900.65 1279.93 38.369
Ամսվա վերջին օրը 1900.53 1278.80 38.215
Միջին ամսական 1900.58 1279.27 38.279

Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում                               – 0.12    (մ)

Մակարդակի փոփոխությունը 01.01.17 30.09.17  ընթացքում                  0.07   (մ)

30.09.16 և 30.09.17 մակարդակի տարբերությունը                               -0.03  (մ)

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել