Ավտովթար Երևան- Եղեգնաձոր ճանապարհին

Այսօր ժամը 8.00-8.30-ի սահմաններում Երևան – Եղեգնաձոր ճանապարհի 53-րդ կիլոմետրին ՈԿՖ Բանավանի կամրջին ավտովթար է տեղի ունեցել: Համաձայն ականատեսների` առջևից ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով բախվել է հետևից ընթացող «Վոլկսվագեն Պասսատ» ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Վոլկսվագեն Պասսատ»-ի վարորդն ու «Օպել Վեկտրա»-յի վարորդն ու երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:
.

Իրավաբան.net-ի հանրայի թղթակցին Արարատ քաղաքի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «Վոլկսվագեն Պասսատ»-ի վարորդ Արմաշ գյուղի բնակիչ Սուրեն Շահնազարյանը ոտքի կոտրվածքով Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխվել է, իսկ թե ուր` չկարողացան ասել:
.
Հանրային թղթակից `Տիգրան Մաթևոսյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել