Գրելանդական ծովն է ընկել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը

Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու Գրելանդական ծովն է ընկել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ria.ru ռուսական լրատվական կայքը:

«Ռուսական ուղղաթիռում եղել է 8 մարդ: Նորվեգիայի փրկարար ծառայությունը դեպքի վայրում է: Այլ մանրամասներ չկան»,- նշված է Նորվեգիայի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում:

Փրկարարների տվյալներով, ուղղաթիռը ոչ մի ահազանգ չի տվել: Փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել կործանված ուղղաթիռը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ ուղղաթիռը կորել է ռադարներից Գրենլանդական ծովի ջրային տարածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել