Կատարողական թերթով բռնագանձում չի տարածվի պետական նպաստների վրա

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել որպես պետական նպաստ և հաշմանդամներին վճարվող գումարների վրա:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական նպաստներ են նաև՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, չաշխատող անձին տրվող մայրության, թաղման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից նույնպես կատարողական թերթով պահումներ չեն կարող կատարվել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել