Հաստատվեց «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնող օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստին հավանություն տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Միջպետական այս պայմանագրի կողմերն են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները․ այս մասին հայտնեց նախարարը:

Պայմանագրով կարգավորվելու է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների ներմուծումը, նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը:

Փաստաթղթի ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել