Այսօր Երևանում և երկու մարզերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,

ս.թ հոկտեմբերի 26- ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Գյուլբենկյան փող. 36, 38, 38/1, 40, 42 համարների` իրենց կոտորակներով,  Ա. Խաչատրյան փող. 9-ից-14 համարների` իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 3, Վաղարշյան փող. 19/1 համարների ջրամատակարարումը:

ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Երկաթ-Գծի ավանի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և առանձնատների, Ախուրյանի խճ. 2ա շենքի, Նորավան թաղամասի, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:

ժամը 09.00-18.00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` Մյասնիկյան,  Շահումյան, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց, Ս. Ավետիսյան, Ալեք Մանուկյան, Թորոսյան, Խնկոյան փողոցների, Կենտրոն 1, 2, 3, Առափնյա և Այգեստան 2 թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել