Վրաերթեր Երեւանում եւ Գյումրիում. հիվանդանոց է տեղափոխվել երկու կին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կորյունի փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել