Արցախ այցելելու համար Ադրբեջանը CNN-ի լրագրող Էնթոնի Բուրդենի անունը կներառի «սև ցուցակում»

CNN հեռուստաալիքի առաջատար հաղորդավար, ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար Էմթոնի Բուրդենի անունը ներառվելու է Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այդ մասին հաղորդում է minval.az-ը։ Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Բուրդենին, որ նա Արցախի Հանրապետություն այցելելու ժամանակ «Ադրբեջանի ղեկավարությունից թույլտվություն չի վերցրել»։ Նշենք, որ Է. Բուրդենը Շուշիում նկարահանումներ է կատարել իր՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել