ԱՄՆ դեսպանությունը դրամաշնորհային ծրագրի մրցույթ է հայտարարում

Եթե ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտ եք և ցանկանում եք դիմել ԱՄՆ Շրջանավարտների դրամաշնորհային ծրագրին՝ կյանքի կոչելու Ձեր գաղափարները, ապա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ձեզ համար է.

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրավիրում է փոխանակման ծրագրերի շրջանավարտներին, ինչպես նաև Հայաստանում գրանցված ՀԿ-ներին (շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ), որոնց անդամների շարքում կան շրջանավարտներ, մասնակցելու հանդիպման, որտեղ մանրամասներ կներկայացվեն վերջերս հայտարարված ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ https://www.usa.am/cms/announcements.php :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել