«Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրվել Գառնիկ Թուխտարյանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրել փաստաբան Գառնիկ Թուխտարյանին:

Այս մասին տեղեկացնում ենք Փաստաբանների պալատից:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, փաստաբանի ընտանիքի անդամները և փաստաբան գործընկերները:

01Արա Զոհրաբյանը, շնորհավորելով փաստաբան Գառնիկ Թուխտարյանին շեշտել է, որ Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է։

Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը նշել է, որ իր համար պարգևատրումը մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն ներշնչող անակնալ է:

Հիշեցնենք, որ վերջին չորս տարվա ընթացքում «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրվել է միայն փաստաբան Ռուբեն Սահակյանը։

01

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել