Հրդեհված շենքը դեռ մարում են

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :

Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:

Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:

Այսօր՝ ամսի 24-ին ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել