Խոշոր հրդեհ է բռնկվել Մեծ Մանթաշ գյուղում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17:17-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում այրվում է մարագ, անասնագոմի տանիք և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսցվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 19:53-ին: Ամբողջությամբ այրվել է մարագը (մոտ 100 քմ), անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ) և խոտածածկույթ (մոտ 200 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել