24 ավտովթար երեք օրում. մահացել է 3, վիրավորվել՝ 44 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, որսագողության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 14 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել