Նորություններ

Մանկավարժական համալսարանը 42 հայց ունի ներկայացրած իր ուսանողների դեմ

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը դատարանում 42 հայց ունի այն ուսանողների դեմ, որոնք ընդգրկված են եղել նպատակային ուսուցման համակարգում, սակայն խախտել են համալսարանի հետ կնքված պայմանագիրը: Իրավաբան.net-ի հետ զրույցում համալսարանի շահերի ներկայացնող փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ ուսանողները պայմանագրով ունեն պարտավություն, այդ պատճառով էլ համալսարանը դիմում է դատարան, որպեսզի գումարները բռնագանձվեն և փոխանցվեն պետական բյուջե:

Կառավարության որոշումով ՝ ուսանողի հետ կնքվում է պայմանագիր,  համաձայն որի, ուսանողը անվճար ուսանում է համալսարանում, այնուհետև պիտի աշխատի սահմանամերձ դպրոցում՝ 3 տարի ժամկետով: Իսկ եթե ուսանողը խախտում է պայմանագիրը և չի գնում աշխատելու, ապա պարտավորվում է համալսարանին վճարել 4 տարվա ուսումնավարձը:

«Դեպքերը շատ են, որ հենց ուսանողը չի գնացել դպրոց աշխատելու, սակայն կան նաև դեպքեր, երբ դպրոցը չի ընդունել աշխատանքի»,-նշեց փաստաբանը:

Նշված 42 գործի շրջանակներում բռնագանձվելիք գումարի չափը մոտավորապես 50 միլիոն դրամ է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել