Նորություններ

Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է 30 րոպե. ԱԱՎ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության էջից տեղեկանում ենք. «Երբեմն դիմում են մարզերում հաշվառված քաղաքացիներ, տեղեկանալու համար, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը անձնագրային և վիզաների վարչությունում ինչքան ժամանակում է իրականացվում:

Ըստ դիմումատուների իմֆորմացիա է շրջանառվում, թե ԱՎՎ-ում ավելի արագ է իրականացվում գործողությունը, քան մարզերում, որովհետև ծրագրային առումով գործընթացը անցնում է հաստատման փուլով, իսկ ԱՎՎ-ի դեպքում հաստատվում է անմիջապես: Ավելին, ըստ չճշտված տվյալների անձնագիրը վավերացված վիճակում ստանալու համար քաղաքացուն հրավիրում են հաջորդ օրը (տեղեկացնում է քաղաքացին):
ԱՎՎ-ում անձնագրում վավերականության նշում կատարելու և անձնագիրը քաղաքացուն հանձնելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից:
Նույն ժամանակահատվածում կարող է իրականացվել գործընթացը բոլոր անձնագրային ծառայություններում և ծրագրային-տեխնիկական առումով ոչ մի տարբերություն չկա: Առավել ևս հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք գնալ չի կարող»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել