Կիևում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև

Կիևի կենտրոնում տեղի են ունեցել ընդհարումներ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև: Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ամբիոնից հայտարարել է, որ իրավապահները բարձրախոսով ցուցարարների ականջներն են սղոցում և ակցիայի մասնակիցներին կոչ է արել առգրավել բեռնատարը: Այս մասին տեղեկանում ենք «Տասս» լրատվական գործակալությունից:

Ոստիկանությունը արգելափակել է ակտիվիստների ճանապարհը դեպի մեքենան, որտեղ գտնվել է աղմուկ հանող սարքավորումը: Երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիանական շղթան, ծեծկռտուք է սկսվել:

Շիկացած այդ մթնոլորտում «Պյոտ Պորոշենկոյի» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն կարողացել է մոտենալ մեքենային և բախումը մարել է: Նշենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ Սաակաշվիլին քաղաքացիներին կոչ է արել «բարեփոխումների մայդան» սկսել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել