Դասախոսը մեղադրվում է առանց քննության քննական գնահատական նշանակելու համար

Հովհաննես Վանիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես դասախոս, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով, այն է` խղճահարությունից դրդված, 2014թ. հունիսի 27-ին «Շենքերի և կառույցների տեխնոլոգիա» առարկայից ՀՊՃՀ քոլեջի Ք-18 խմբի նախկին ուսանողներ Գուրգեն Թադևոսի Վարտանյանին և Սարկիս Դավրոսի Խզանյանին, առանց վերջիններիս ներկայության, նշանակել է քննական գնահատական` ակնհայտ կեղծ թվական գրառումներ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քննական ամփոփագրում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել