Նորություններ

Մեղադրանքի համաձայն՝ պատվիրել են դատապարտյալի սպանությունը

Հարություն Բուշտունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էդուարդ Եգանյանի և Ռազմիկ Սաֆարյանի հետ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Մխիթար Բեյբությանի նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետև, Էդուարդ Եգանյանի և Ռազմիկ Սաֆարյանի օժանդակությամբ փորձել է իրականացնել գործով չպարզված անձանց կողմից իրեն պատվիրված Մեխակ Հարությունյանի սպանությունը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Հարություն Բուշտունցը, դեռևս 2017թ. հունվարի, գործով չպարզված անձանց կողմից ստանալով Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում միջոցներ է փեռնարկել և պարզել` Մեխակ Հարությունյանի թիվ 442-րդ խցի տեղակայումը, հատկացված ժամերին վերջինիս կողմից զբոսանքի դուրս գալու և ծցում միայնակ պահվելու փաստերը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնող աշխատակցի տեղակայումը և որոշել նշված խուց մուտք գործելու նպաստավոր ժամանակն ու եղանակը:
Վերջնական արդյունքում որոշել է 2017թ. մարտի 25-ին` հատկացված զբոսանքի ժամանակ, ներխուժել հիշյալ տեղեմասում հերթափոխային ծառայություն իրականացնող աշխատակցի սենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով` վերցնել խցերի դռների հիմնական փականները բացող մեկ ընդհանուր բանալին, հասնել և բացել Մեխակ Հարությունյանի` թիվ 442 խցի դուռը, մտնել ներս և իրականացնել վերջինիս սպանությունը:

Մեխակ Հարությունյանի սպանությունն իրականացնելու հարցում օժանդակություն ստանալու նպատակով Հարություն Բուշտունցն իր մտադրության մասին տեղեկացրել է նույն տեղամասի դատապարտյալներ էուարդ Եգանյանին և Ռազմիկ Սաֆարյանին, ստացել վերջիններիս համաձայնությունը, սակայն Էդուարդ Եգանյանին և Ռազմիկ Սաֆարյանին չի տեղեկացրել Մեխակ Հարությունյանի սպանությունը գործով չպարզված անձանց պատվերով կատարելու հանգամանքների մասին:
2017թ. մարտի 25-ին ժամը 09:00-ից, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Մխիթար Բեյբությանը ստանձնել է ՔԿՀ-ի թիվ 4 տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելու պարտականությունները, որի կալանավորված անձանց օրենքով հատկացված զբոսանքը:

Նույն օրը` զբոսանքին հատկացված ժամանակն ավարտվելուց առաջ` ժամը 13:45-ի սահմաններում երբ Մ.Բեյբությանը գտնվել է թիվ 4 տեղամասի իրեն հատկացված աշխատասենյակում, նույն տեղամասի թիվ 407 խցում պատիժ կրող դատապարտյալ Հարություն Բուշտունցը ներխուժել է ծառայողական պարտականություններ կատարող Մ.Բեյբությանի աշխատասենյակ, կտրուկ և անսպասելի հարձակվել վերջինիս վրա, գործադրել կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշելով, հրելով փորձել է հանել և վերցնել գրպանում գտնվող` խցերի դռների փականները բացելու համար նախատեսված բանալիները, սակայն հանդիպելով Մ.Բեյբությանի դիմադրությամը, գրպանից հանված բանալիները ընկել են գետնին: Մխիթար Բեյբությանը, բռնելով Հ. Բուշտունցի ձեռքից, փորձել է խաձանել գետնին ընկած բանալիները վերցնելու նրա գործողությունը:

Մ. Բեյբությանի դիմադրությունը ճնշելու նպատակով` նշված աշխատասենյակ են ներխուժել և Հ. Բուշտունցի գործողություններին միացել դատապարտյալներ Է. Եգանյանը և Ռ. Սաֆարյանը, Մխիթար Բեյբությանի նկատմամբ գործադրել կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` ձեռքերն ու մարմինը բռնելով քաշքշել, հրել և կանգնել են դիմացը, թույլ չեն տվել առաջանալ ու վերցնել գետնին ընկած բանալիները, որի արդյունքում Հարություն Բուշտունցը կարողացել է ազատվել աշխատակցի կողմից ցւոցաբերած դիմադրությունից, գետնից վերցնել է ազատվել աշխատակցի կողմից ցուցաբերած դիմադրությունից, գետնից վերցրել է խցերի դռների ներկառուցված փականները բացելու համար նախատեսված մեկ ընդհանուր բանալին և վազքով առաջացել դեպի թիվ 442 խուց:
Այդ ընթացքում Մ. Բեյբությանն իր հերթին ազատվել է Էդուարդ Եգանյանի և Ռազմիկ Սաֆարյանի բռնվածքներից, վազքով հետապնդել է Հ. Բուշտունցին, կարողացել բռնել դեպի թիվ 442 խուց տանող աստիճանավանդակների վրա, փորձել կանգնեցնել և կանխել նրա գործողությունները, սակայն դատապարտյալներ Է. Եգանյանը և Ռ. Սաֆարյանը հասել ու շարունակել են Հ. Բուշտունցի հետ բռնություն գործադրել Մ. Բեյբությանի նկատմամբ` քաշքշելով և հրելով բռնել են վերջինիս ձեռքերից, կանգնել դիմացը` թույլ չտալով հետապնդել և կանգնեցնել Հ. Բուշտունցին:
Հ.Բուշտունցի, Է. Եգանյանի և Ռ. Սաֆարյանի կողմից Մ.Բեյբությանի նկատմամբ գործադրած` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության արդյունքում, վերջինիս պատճառվել է ստորին ծնոտի աջ անկյան շրջանի առաջային մակերեսի ճանկռվածքի ձևով` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմական վնասվածք:
Այսինքն` Հ.Բուշտունցը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի 1 մասով:
Հ.Բուշտունցը Է.Եգանյանի և Ռ.Սաֆարյանի հետ Մ.Բեյբությանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և ՀՀ ԱՆ <Արմավիր> ՔԿՀ-ի թիվ 4 տեղամասի խցերի դռների ներկառուցված ձականները բացելու համար նախատեսված մեկ ընդհանուր բանալին վերցնելուց հետո, տեսնելով, որ դատապարտյալներ Է.Եգանյանը և Ռ.Սաֆարյանը օժանդակում են իրեն` Մ.Բեյբությանի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտում են վերջինիս` հետապնդելու իրեն, գործով չպարզված անձանց կողմից իրեն պատվիրված` Մեխակ Հարությունյանի սպանությունն իրականացնելու դիտավորությամբ, վազքով հասել է 4 տեղամասի թիվ 442 խուց, բանալիով բացել դռան ներկառուցված փականը և մտել ներս:
Հ.Բուշտունցը, հարձակվելով խցում միայնակ գտնվող կալանավոր Մեխակ Հարությունյանի վրա, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու` գործով չպարզված անձանց պատվերն իրականացնելու դիտավորությամբ, սուր կտրող եզր ունեցող առարկայով պատճառել է ձախ այտային շրջանի, ստորին ծնոտի ձախ կեսի ստորին մակերեսի` պարանոցի ձախ կեսի վերին երրորդականի կողմնային մակերես տարածվող, ձախ ականջախեցու վերին երրարդականի առաջային մակերեսի, աջ նախաբազկի միջին երրորդականի առաջային մակերեսի կտրված վերքերի ձևով, ինչպես նաև ձախ քունքային շրջանի, ստորին ծնոտի ձախ կեսի առաջային մակերեսի կտրված մակերեսային վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում որտքերով և ձեռքերով հարվածել է նաև Մ.Հարությունյանի մարմնի տարբեր մասերին, սակայն Հ.Բուշտունցի, Է.Եգանյանի և Ռ.Սաֆարյանի կողմից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ.Բեյբությանը կարողացել է ազատվել Է.Եգանյանի և Ռ.Սաֆարյանի կողմից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մխիթար Բեյբությանը կարողացել է ազատվել Էդուարդ Եգանյանի և Ռ.Սաֆարյանի ցուցաբերած խոչընդոտներից և, հասնելով թիվ 442 խուց, միջամտել ու հեռացրել է Հ.Բուշտունցին, իսկ Մեխակ Հարությունյանին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Այսինքն` Հ.Բուշտունցը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2 մասի 8 կետով:
Այսպիսով, Հ Բուշտունցը կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2 մասի 8 կետով և 316 հոդվածի 1 մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել