Նորություններ

Կրասնոդարում 2 հայեր կրակել են սրճարանում գտնվող երիտասարդների ուղղությամբ. կան զոհեր

Ռուսաստանի  Արմավիր քաղաքում հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ տղամարդ կրակել են  «Սառցե պալատ» սրճարանի տարածքում հավաքված երիտասարդների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է  kuban.kp.ru-ն:

27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է տեղում, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում, իսկ 38-ամյա Ռուսլանին ծնկի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել