Նորություններ

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սանմաքրման աշխատանքներից հետո քաղաքի հանրային օգտագործման տարածքները մաքրված կլինեն և բերված պատշաճ վիճակի:

Մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել