Նորություններ

Հայաստանում ուղղաթիռներով թռիչքների անհրաժեշտություն կա. ՔԱԳՎ պետ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել է 1964 թվականին հիմնադրված իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:

Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել