Նորություններ

Եղվարդի բնակարաններից մեկում գազի բալոն է պայթել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 7 շենքի Գ. Մ.-ին պատկանող բնակարանի նախասրահում այրվել է գազի վառարան, բազմոց և ջերմահարվել են նախասրահի պատերը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել