Դպրոցում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել