Նորություններ

Նոր փոփոխություններ են նախատեսվում դատական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Փոփոխությունների համաձայն՝ նվազեցվում են դատարանների նախագահներին մակագրվող գործերի  քանակը, սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի:

Հանվում է սահմանչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը, ինչպես նաև սահմանվել է, որ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով:

Պարզեցվել է մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության  ընթացակարգ և այլն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել