«Ջանգայ» գրավատան գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

ԿԲ խորհրդի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ Նովա պող., թիվ 25 շենք, թիվ 37 նկուղի տարածք և ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1 փող., 101/3 տուն հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 170 լիցենզիան (տրված` 18.07.2009թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել