Նորություններ

Անհրաժեշտ է ունենալ ավելի շատ սպանդանոց. Վարդևան Գրիգորյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով կանոնակարգվում են ոլորտի խնդիրները, քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Հանձաժողովի նախագահն ընդգծել է նաեւ, որ բակային մորթը միանշանակ պետք է արգելվի, սակայն մինչ վերջնական արգելքը հանրապետությունում պետք է գործեն անհրաժեշտ քանակությամբ սպանդանոցներ: ԸՍՏ Վարդեւան Գրիգորյանի՝ անհրաժեշտ է ունենալ առնվազն 60-70 սպանդանոց, սակայն գործում է ընդամենը 15-ը:

Քննարկման ընթացքում բանախոսներին տրվել են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին սպանդանոցների կառուցման համար տրամադրվող վարկերի պայմաններին, բակային մորթի արգելքին եւ այլն:

Աշխատանքային քննարկումից հետո հանձնաժողովականները մասնակցել են ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի շենքի եւ լաբորատորիայի բացմանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնն այսուհետ ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի վերազինված ու նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին: Սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի մերձակայքում կառուցվող սպանդանոց: Հանձնաժողովի անդամները շրջել են սպանդանոցի տարածքով, ուսումնասիրել պայմանները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել