Նորություններ

Երկաթուղու գծերի վրա հայտնաբերվել է կասկածելի իր

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

13:30-ի դրությամբ պարզվել է, որ հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:

Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացնում է, Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում՝ գնացքի գծերի վրա հայտնաբերված իրը (երկաթգծի տվյալ հատվածը մոտ 2 տարի չի շահագործվել) «РП-4» հակագազի օդազտիչ է, որը ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման կենտրոնի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել