Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում է ռուսական պետհամարանիշերով. քաղաքացի

Անահիտ Հարությունյանը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել․«Հարգելի պարոն Ահարոնյան, ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»:

Ի պատասխան քաղաքացու հարցադրմանը, Աշոտ Ահարոնյանը գրել է. «Ճանապարհային ոստիկանության ծառայողները արձանագրություն են կազմել փոխարինված համարանիշով երթեւեկելու համար: Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Հարությունյանի էջում տեղադրել էր ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկար եւ նշել, որ տարիներ շարունակ այդ մեքենան վարել են հայկական պետհամարանիշերով։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է և վարորդը, փախարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»,-գրել է նա ու տեղադրել պետհամարանիշների լուսանկարը: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել