ՃՏՊ Նորատուս գյուղի ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3 կմ-ին բախվել են «Ուազ» մակիշի 36 LO 345 (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Բ.) և «ՎԱԶ 21-10» մակնիշի 35 DG 471 պետհամարանիշերով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հ. Բ.-ը, Հ. Ա.-ը և ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ֆ. Գ.-ը, 1990 թ. ծնված Ա. Ա.-ը և 1984 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնատահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել