Նորություններ

Տարածաշրջանային կայունությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ առաջնային

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում մի շարք կետեր են առանձնացված: Դրանցից մեկը վերբերում է հակամարտությունների կանխարգելմանը:

Այսպիսով կողմերը՝ ՀՀ-ն և ԵՄ-ն պետք է ամրապնդեն հակամարտությունների կանխարգելման և ճգնաժամի կառավարման ոլորտում գործնական համագործակցությունը, մասնավորապես, նպատակ ունենալով ապահովել ԵՄ-ի կողմից վարվող քաղաքացիական և ռազմական ճգնաժամի կառավարման գործառնություններում, ինչպես նաևյուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան զորավարժութուններին և վերապատրաստման դասընթացներին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը: Սա նշվում է 7-րդ հոդվածում:

Հատկանշական է նաև անդրադարձը՝ տարածաշրջանային կայունությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Փաստաթղթի համաձայն հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը և անվտանգությանը: Պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս ամենը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց Կողմերը միավորվել են:

Ընդգծվում է նաև, որ զենքերի վերահսկողությունը և վստահության ու անվտանգության մթնոլորտ ստեղծելուն ուղղված միջոցները շարունակում են Եվրոպայում անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար մեծ կարեւորություն ունենալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել