Անցած 9 ամիսների ընթացքում Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունն ամփոփել է անցած 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Ներկայացվել է անցած 9 ամիսներին մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը։

Այսպես, անցած 9 ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։  Բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։

Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։ Անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում։

Անցած ինը ամիսների ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել