7 100 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով տարածքը կնվիրաբերվի

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանոuթյանն է ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Ս. Բարխուդարյան փողոց 11/1  հասցեում գտնվող  7 100 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 158.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0127 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերվելու  մասին որոշումը՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքին՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով:

Համայնքը պարտավորվում է համաձայն Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման պլանի՝ մինչև 2025 թվականի ավարտը գույք 1-ի շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40.0 մլն դրամի ներդրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել