Նորություններ

Կարեն Կարապետյանը ամփոփում է տարին

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը: Համառոտ ամփոփենք առաջին տարվա արդյունքները և շարունակենք աշխատել նորերն արձանագրելու ուղղությամբ։ Իրավաբական ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործի քննության եռաստիճան համակարգը փոխարինվել է երկաստիճան համակարգով:

Արդիականացվել են քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունները: Հիմնարկներն ապահովվել են 11 անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բարելավվել են ջերմային և հիգիենիկ պայմանները 11 քրեակատարողական հիմնարկներում՝ ջեռուցում, տաք ջուր, ջերմամեկուսացում:

Այս տարի քրեականացվեց նաև ապօրինի հարստացումը: Սահմանափակվել է հայտարարգիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց՝ կանխիկ դրամով գործարքներ կատարելու հնարավորությունը:

Ընդլայնվել է  հայտարարգիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Սահմանվել են նաև ազդարարի պաշտպանության երաշխիքները:

Ներդրվել և գործարկվել է պետական պաշտոնյա-քաղաքացի կոռուպցիոն ռիսկ պարունակող հաղորդակցման հնարավորությունները սահմանափակող նոր մեխանիզմներ, դրանք են ՝ ծառայութոյունների մատուցման միասնական գրասենյակները և էլեկտրոնային համակարգերը:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.Net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել