Ոստիկանության թվակազմը մի քանի հարյուրով կրճատվել է

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շրջանում շատ են խոսում, իսկ այսօր թերթերից մեկի հրապարակած հարցազրույցում նույնիսկ ուղղակի պնդում կար, թե վերջին տասը տարում ոստիկանության թվակազմը կրկնապատկվել է:
Կրկին հորդորում, խնդրում, կոչ եմ անում ձեռնպահ մնացեք միտումով կամ չիմացությամբ ապատեղեկատվություն տարածելուց:
Կառավարության որոշումով՝ ոստիկանության թվակազմը գաղտնագրված է, բայց չափազանց հետաքրքրասերների համար ասեմ, որ վերջին տասը տարվա ընթացքում ոստիկանության թվակազմը մի քանի հարյուրով կրճատվել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել