Նորություններ

Սնունդը դպրոցում շուկայական գներից մոտ 2 անգամ թանկ է. Երևանի ավագանու անդամ

«Օրեր առաջ քաղաքապետին հարցում էի արել Երևանի դպրոցների սննդի կետերը սպասարկող կազմակերպությունների պայմանագրերի վերաբերյալ։ Երեկ քաղաքապետի կողմից տրվել է հանձնարարական՝ հետևել սպասարկող կազմակերպությունների պայմանագրերի պատշաճ կատարմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

 

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյան

Հետգրությամբ ավագանու անդամը ավելացրել է. «Պարոն քաղաքապետ, հարցումս մասնավորապես արված էր պայմանագրերի կետերին ծանոթանալու նպատակով, քանի որ սնունդը դպրոցում շուկայական գներից մոտ 2 անգամ թանկ է։ Կարծում եմ, Ձեր հանձնարարականի մեջ այս հարցը ևս կներառվի»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հոկտեմբերի 17-ինքաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել նաև դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ:

Իրավաբան.net

 

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել