Չվերթները կիրականացվեն ամեն օր. «Տարոն-Ավիա» ավիաընկերություն

Նոյեմբերի 10-ից «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը սկսելու է չվերթներ իրականացնել Երևան-Մոսկվա (օդանավակայան Վնուկովո)- Երևան երթուղով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Չվերթները իրականացվելու են ամեն օր:
Թռիչքի ժամանակացույցն է`
Թռիչքը Երևանից : 09:45 (տեղական ժամանակով)
Ժամանում Մոսկվա : 11։20 (տեղական ժամանակով)
Թռիչքը Մոսկվայից : 12:20 (տեղական ժամանակով)
Ժամանոմ Երևան : 16:35 (տեղական ժամանակով)
Ավիատոմսերի վաճառքը սկսվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել