Երկու առողջապահական ինստիտուտ կմիավորվեն

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ միացման ձևով վերակազմակերպել՝ այն միացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Պետական գրանցման գործընթացը կատարվելու է «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

«Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանվորված է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարության և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել