Նորություններ

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թիվը 3-ով կավելանա

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով ավելացնելու վերաբերյալ նախագիծը:

Վարչական առաջին ատյանի 26 դատավորներից  3-ը կտեղափոխվեն վերաքննիչ դատարան, որը այս պահին դեռ ունի 6 դատարավոր:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-246-Ն օրենքով վարչական գործերի քանակական աճին համապատասխան Վարչական դատարանի դատավորի թիվն ավելացավ ևս 10-ով, այնինչ Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն տեղի չունեցավ: Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա մինչև 200 հազար դրամ կազմող դրամական պահանջները ենթակա էին հարկադիր կատարման:

Վերը նշվածի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար բավական է միայն պարզ համեմատական անցկացնել Վերաքննիչ դատարանի տարեկան գործունեության արդյունքների միջև: Այսպես.

2011թ.` 1496 գործ (որից` 2010թ.-ից փոխանցված` 91 գործ), ավարտվել է 1264  գործ,

2012թ.` 1820 գործ (որից` 2011թ.-ից փոխանցված` 232 գործ), ավարտվել է 1495 գործ

2013թ.` 2343 գործ (որից` 2012թ.-ից փոխանցված` 325 գործ), ավարտվել է 1866 գործ,

2014թ.` 2314 գործ (որից` 2013թ.-ից փոխանցված` 477 գործ), ավարտվել է 1816  գործ,

2015թ.` 2321 գործ (որից` 2014թ.-ից փոխանցված` 496 գործ), ավարտվել է 1796  գործ,

2016թ.` 2773  գործ (որից` 2015թ.-ից փոխանցված` 525 գործ), ավարտվել է 1626 գործ,

2017թ. հունիս ամիսը ներառյալ` 3149 գործ (որից` 2016թ.-ից փոխանցված` 1147 գործ), ավարտվել է` 1166 գործ, անավարտ` 1983 գործ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել